Բավ է պառակտվել
03-04-2015 21:47

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթեց Բելառուսի ընտրանուն

Armenia VS Belarus

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց Բելառուսի հասակակից ընտրանուն:

Հանդիպման 23-րդ րոպեին Կարեն Մելքոնյանն առաջ է մղել Հայաստանի ընտրանուն, իսկ 54-րդ րոպեին Կրասիմիր Կապովը հավասարեցրել է հաշիվը: 59-րդ րոպեին Աբրահամ Պորտուգալյանը կրկին առաջ է մղել մեր հավաքականին,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ այս Հայաստանի նշյալ տարիքային հավաքականը մինչեւ ապրիլի 5-ը հավաք է անցկացնելու ՀՖՖ տեխնիկական կենտրոնում:

Հավաքի վերջին օրը հավաքականները երկրորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն: