Այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ծննդյան օրն է: Նա դառնում է 36 տարեկան:
Բռնցքամարտիկի մամուլի խոսնակը համացանցում լուսանկար է տեղադրել և գրառում արել. «Այսպես է անցկացնում Արթուր Աբրահամն իր տարեդարձը` մարզումների մեջ` բուլղարական Բելմեկենում... Նա այսօր 20 կմ պետք է վազի ձյունածածկ սարն ի վեր ... Առջևում հաղթանակն է...»: