Բավ է պառակտվել
09-09-2016 17:05

WTA. Սերենա Ուիլյամսը 186 շաբաթ անց կզիջի առաջատարի դիրքը

Գերմանուհի Անժելիկ Կերբերը հաջորդ շաբաթ կգլխավորի WTA-ի վարկանիշային աղյուսակը,- հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Նա կշրջանցի ամերիկուհի Սերենա Ուիլյամսին, ով US Open-ի կիսաեզրափակչում պարտվել էր չեխ Կարոլինա Պլիշկովային։

34-ամյա Ուիլյամսը վարկանիշային աղյուսակը գլխավորել է 186 շաբաթվա ընթացքում։