Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին «Маяк» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ հպարտանում է իր հայկական արմատներով:
«75 տոկոսով ռուս եմ, իսկ 25 տոկոսով՝ հայ: Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում: Ցավոք, հայերեն լեզվին չեմ տիրապետում, սակայն հպարտ եմ իմ հայկական արմատներով», - ասել է Գալիցկին: