Բավ է պառակտվել
04-06-2022 21:20

Շակիրան և Ժերար Պիկեն ավելի քան 10 տարվա հարաբերություններից հետո հայտնել են բաժանման մասին

Երգչուհի Շակիրան ու իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն որոշել են վերջ դնել 10 տարուց ավելի ձգվող իրենց հարաբերություններին։ Այդ մասին հայտնել է շաբաթ օրը հայտնել է ինքը՝ երգչուհին։

«Ցավով հաստատում ենք, որ հեռանում ենք միմյանցից։ Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքի գաղտնիությունը։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է Շակիրայի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը, հղում անելով EFE գործակալությանը։

Զույգը ծանոթացել է 2010թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ, որը կայացավ ՀԱՀ-ում և որտեղ հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականը։

2011թ․ նրանք հայտարարեցին, որ հանդիպում են։ 45-ամյա Շակիրան և 35-ամյա Պիկեն ունեն երկու երեխա։