Բավ է պառակտվել
10-04-2017 14:24

Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել

Հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Խորվաթիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել, և իր հաղթանակը նվիրել է ողջ հայ ժողովրդին:
«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետևից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը մենք դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու և աշխարհի առաջնությանը լավ ելույթ ունենալու հնարավորություն»,- հաղթանակած Երևանի « Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանն այս մասին ասել է Մարտիրոսյանը: Մարզիկը նշել է, որ խորվաթական Սպլիտ քաղաք էր մեկնել հենց չեմպիոնի տիտղոսի հետևից:
« Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգառում, ընդհակառակը, օգնեց, որպեսզի հանգիստ իմ գործն անեմ: Ուրախ եմ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առաջ դրված խնդիրը»,- ասել է ծանրամարտիկը:
Առաջնությանը գերծանրքաշային Գոռ Մինասյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ «բրոնզ»:
Մարտիրոսյանն ընդգծել է, որ հայկական թիմը բաղկացած էր վեց ծանրամարտիկից, որոնց արդյունքներն, այնուամենայնիվ, թույլ տվեցին Հայաստանին ընդհանուր թիմային հաշվարկում գրավել վեցերորդ տեղը:
« Իմ երիտասարդությունը պարտավորեցնում է, որ ավելի բարձր արդյունքներ ցուցադրեմ: Հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ լսես մարզիչներին, հետևես ռեժիմին և քրտնաջան աշխատես»,- ընդգծել է Մարտիրոսյանը: