Բավ է պառակտվել
19-11-2014 12:25

Միխայել Շումախերն անդամալույծ է դարձել

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնի Միխայել Շումախերը գտնվում է անվասայլակի վրա եւ ունի հիշողության ու խոսելու հետ կապված խնդիրներ: Այդ մասին հայտարարել է Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդ Ֆիլիպ Ստրեյֆը: «Շումախերն ավելի լավ է, սակայն նա չի կարողանում խոսել: Միխայելն անդամալույծ է դարձել եւ գտնվում է անվասայլակի վրա: Նա ունի հիշողության հետ կապված խնդիրներ: Լինելով տանը՝ Շումախերն ավելի արագ կապաքինվի, սակայն դա կլինի շատ դժվար»,- Ստրեյֆի խոսքը մեջբերում է «F1i.com»-ը: Հիշեցնենք, որ 2013-ին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով Շումախերը հայտնել էր կոմայի մեջ: Նա արդեն դուրս է եկել կոմայից եւ բուժումը շարունակում է տնային պայմաններում: