Բավ է պառակտվել
24-06-2014 15:29

Գողացել են Շումախերի բուժման կուրսի փաստաթղթերը

Ավազակը Գրենոբլի հիվանդանոցից գողացել է «Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի բուժման կուրսերի օրագիրն ու պատրաստ է 60 հազար դոլարով վաճառել լրատվամիջոցներին:

-Նման փաստաթղթերի հրապարակումն անօրինական է ու, եթե ինչ-որ մեկն արձագանքի այդ առաջարկին, ապա մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր: Իրավապահ մարմիններն արդեն տեղեկացված են ու փնտրում են հանցագործին, - ասել է ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը:

Շումախերն այժմ գտնվում է Լոզանի կլինիկայում, որտեղ շարունակում է բուժման կուրսերը:

Հիշեցնենք, որ ավտոարշավորդը գլխի վնասվածք էր ստացել 2013-ի դեկտեմբերի 29-ին Գրենոբլում լեռնադահուկով սահելու ժամանակ ու 6,5 ամիս եղել է կոմայում: