Բավ է պառակտվել
03-08-2021 16:55

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Տոկիոյի Օլիմպադայի արծաթե մեդալակիր

Մինչև 109կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, զիջելով ուզբեկ ծանրորդ Ակբար Ջուրաևին՝ զբաղեցրեց երկրորդ տեղը Տոկիոյի Օլիմպիական խաղերում և բերեց Հայաստանին արծաթե մեդալ։

Մարտիրոսյանը աշխարհի 2018 և 2019 թվականների չեմպիոն է, Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2017 և 2019 թվականների չեմպիոն, Եվրոպայի 2016 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սա Հայաստանի երրորդ մեդալն է Տոկիոյի օլիմպիական խաղերում: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: