Բավ է պառակտվել
27-06-2016 13:49

Վատցկե. Մխիթարյանի հարցով վերջնական որոշում կկայացվի մինչև հուլիսի 4-ը

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմից հեռանալու հնարավորության մասին:

«Այս շաբաթվա ընթացքում կգնահատենք իրավիճակը: Ցանկանալի է, որպեսզի ֆուտբոլիստների հետ կապված բոլոր հարցերը կարգավորվեն մինչև մարզումների մեկնարկը: Շատ բարդ որոշում է»,- ասել է Վատցկեն:

Հաղորդվում է, որ «Բորուսիան» հաջորդ մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հուլիսի 4-ից:

Բրիտանական մամուլի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 38 մլն եվրո է առաջարկել Մխիթարյանի համար ու դորտմունդցիներն ընդունել են այդ առաջարկը: