Բավ է պառակտվել
02-11-2018 14:53

Մահացել է լեգենդար ծանրամարտիկ և օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը

ԱՄՆ-ում մահացել է լեգենդար ծանրամարտիկ և օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը: Այս տեղեկությունը գործակալությանը հաստատել է Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության մամլո խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, Վարդանյանը երկար ժամանակ հիվանդ էր: Նա 62 տարեկան էր:

Յուրի Վարդանյան. սովետական ծանրամարտիկ, ՍՍՀՄ քառակի չեմպիոն (1977, 1979, 1981, 1982 թթ), Եվրոպայի հնգակի չեմպիոն (1977, 1978, 1980, 1981, 1983 թթ), աշխարհի յոթակի չեմպիոն (1977-1981, 1983, 1985 թթ), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1980 թ),, աշխարհի 43-ակի ռեկորդսմեն: ՍՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ (1977 թ): 1994թ. Յուրի Վարդանյանի անունը գրանցվել է ծանրամարտի Փառքի դահլիճում:
Սկսած 2009թ.-ից Վարդանյանը եղել է Հայաստանի նախագահի խորհրդականը: 2013-2014թթ. զբաղեցրել է Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնը: 2014թ. հունիսին նշանակվել է Հակաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վրաստանում և աշխատել է այդ պաշտոնում մինչև 2017թվականը: