Բավ է պառակտվել
12-09-2016 12:00

Մահացել է հանրաճանաչ մարզիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն Նելսոն Դավթյանը

Մահացել է հանրաճանաչ մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Նելսոն Դավթյանը, կիրակի Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

«Ընկերներ, այսօր առավոտյան Կիևում խոր ափսոսանքով տեղեկացա հանճարեղ մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Նելսոն Համայակի Դավթյանի վաղաժամ մահվան մասին (ծնվել է 1950 թ.-ի ապրիլի 6-ին ԼՂՀ Ճարտար գյուղում): Նա ԽՍՀՄ եռակի չեմպիոն էր (1975 թ., 1976թ., 1979թ.), Եվրոպայի կրկնաի չեմպիոն (1973, 1980), աշխարհի կրկնաի չեմպիոն (1974, 1975), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976 թ.)», - գրել է դեսպանը:

«Ուկրաինայում ՀՀ դեսպանության անունից իմ ցավակցությունն եմ հայտնում Ն. Դավթյանի ընտանիքին, մտերիմներին և ընկերներին», - նշվում է Մանուկյանի գրառման մեջ: