Բավ է պառակտվել
05-11-2019 17:41

ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ նշանակելու մասին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Ըստ “Հայկական ժամանակի”-ի տեղեկությունների նրա նշանակման մասին որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցհանն ի հեճուկս ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքի։

Աղբյուրի տեղեկություններով, Գրիգորյանը հանդիսանում է “Բանանց” (ներկայումս՝ Ուրարտու) ակումբի սեփականատիրոջ, ՀՖՖ գործոկոմի անդամ Թովմաս Հրիգորյանի թեկնածուն։ Հենց վերջինս է համոզել Վանեցյանին նրան մարզիչ նշանակել, ինչին դեմ են արտահայտվել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և տեխնիկական տնօրեն, հայտնի իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսը, իսկ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը բացակայել է քննարկման ժամանակ։

Տեղեկություններ կան նաև, որ Գրիգորյանն արդեն աշծատում է հավաքականի հետ։ Նա այսօր ֆեդերացիայում էր և զբաղվում էր հավաքականի կազմի որոշմամբ։