Բավ է պառակտվել
19-08-2016 10:47

Հանրագիր-պահանջ ՄՕԿ-ին. Վերականգնել արդարությունը

Հանրագիր-պահանջների միջազգային change.org-ում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 66 կգ քաշային մարզիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվեց սերբ Դավոր Ստեֆանեկին։