Բավ է պառակտվել
07-05-2019 14:53

Սուսաննա Ստեփանյանը հաղթել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթը

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցել է Ռումինիայում անցկացվող Եվրոպայի գավաթի խաղարկությանը։
Սուսաննա Ստեփանյանը (40կգ) դարձել է ոսկե մեդալակիր։ Սա Գյումրիից մարզուհու երկրորդ մասնակցությունն ու հաղթանակն է միջազգային մրցաշարում։
Հայաստանի հավաքականը Ռումինիա է մեկնել ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։ Մրցաշարին մասնակցել է 563 մարզիկ 28 երկրից։