Բավ է պառակտվել
06-06-2016 10:31

Մուհամեդ Ալիի աճյունը տեղափոխվել է նրա հայրենի քաղաք

ԱՄՆ-ում օրերս կյանքից հեռացած լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի աճյունը տեղափոխվել է նրա հայրենի Լուիսվիլ քաղաք, որտեղ հունիսի 10-ին տեղի կունենա մարզիկի հուղարկավորությունը:
Ալիի աճյունը տեղափոխվել է Ֆինիքս քաղաքից, որտեղ մի քանի օր առաջ հոսպիտալացվել էր: Մարզիկի ընտանիքի ներկայացուցիչ Բոբ Հանելը հայտնել է, որ աճյունը տեղափոխելիս ուղեկցել են մարզիկի կինը` Լոնին, ինչպես նաև նրա ընտանիքի մտերիմ ընկերները և հարազատները:
Մինչդեռ Լուիսվիլում մարդիկ արդեն 2-րդ օրն է՝ ծաղիկներ են տանում այն տան մոտ, որտեղ ծնվել է Ալին: Այդ փոքր շինությունն արդեն մի քանի տարի է՝ վերածվել է թանգարանի և համարվում է քաղաքի գլխավոր վայրերից մեկը:
Վերջին օրերը բռնցքամարտիկն անցկացրել է Ֆինիքս քաղաքի մոտակայքում գտնվող հիվանդանոցում, ուր հայտնվել էր շնչառական օրգանների խնդիրների բարդացման հետևանքով: