Բավ է պառակտվել
26-01-2018 10:44

Թիերի Անրի. Մխիթարյանը հիանալի խաղացող է

«Արսենալի» լեգենդ Թիերի Անրին գտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը հարմար է «Արսենալին», սակայն կարծում է, որ դեռ շատ վաղ է խոսել այն մասին,արդյո ՞ք փոխանակման գործարքը հաջող էր:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2017/2018 ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»՝Ալեքսիս Սանչես դիմաց:
«Ինչ վերաբերվում է Սանչես-Մխիթարյան փոխանակմանը, ապա նշեմ, որ ես Հենրիխի մեծ երկրպագուն էի, երբ նա դեռ Դորտմունդում էր խաղում, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» ինչ-որ բան այնպես չէր ընթացել»,- Անրիի խոսքերն է ցիտում Express պարբերականը:
Դատելով Հենրիխի խաղի ոճից, և «Արսենալի» ոճից՝ նա նման է«Արսենալի» խաղացողի: Իսկ թե հաջող էր արդյոք փոխանակման գործարքը՝ ցույց կտա ժամանակը»,- ասել է Անրին: