Բավ է պառակտվել
28-12-2016 12:39

The Guardian–ը հակասական է համարում Մխիթարյանի բացակայությունը Հայաստանի լավագույն մարզիկների ցուցակում

The Guardian-ը հակասական է համարում Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը Հայաստանի լավագույն մարզիկների ցուցակում։

Ավելի վաղ Հայաստանի լավագույն մարզիկը 2016թ. արդյունքներով Մարզական լրագրողների ֆեդերացիայի կազմակերպած քվեարկության համաձայն, ճանաչվել է օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Երկորրդ տեղում է Ռիո-2016–ի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, իսկ երրորդ տեողում` օլիմպիական մեդալակիր, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը։

Պարբերականը հիշեցնում է, որ Մխիթարյանը «Հայաստանի լավագույն ֆուտմոլիստ» է ճանաչվում արդեն յոթ տարի անընդմեջ, և նրա օգտին քվեարկում են նույն լրագրողները։

Հոդվածի հեղինակը վկայաբերել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անուղղակիորեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տված հարցվազրույցում ակնարկել է, որ Մխիթարյանը հատուկ չի ընդգրկվել ցուցակում։ «Մենք չենք հերքում Մխիթարյանի ավանդն ու ձեռքբերումները սպորտում, բոլորը դա գիտեն, նույնիսկ նրանք, ովքեր փորձել են հեքիաթներ պատմել, թե ընտրել են տարվա լավագույն մարզիկներին»,– ասել է Հայրապետյանը։