Բավ է պառակտվել
21-01-2022 12:05

NBA-ի մարզիչ Ռեքս Քալամյանը կգլխավորի Հայաստանի բասկետբոլի հավաքականը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը կլինի Ռեքս Քալամյանը: Այս մասին ասվում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Կալամյանը շուրջ 30 տարի աշխատել է NBA-ի այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են “”Լոս Անջելես Քլիպերսը”, “Օկլահոմա Սիթի Թանդերը” և “Սակրամենտո Քինգզը”: Աշխատանքի վերջին վայրը եղել է Detroit Pistons ակումբը։:

Նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականի առաջին մրցաշարը կլինի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, որը կմեկնարկի հունիսի 28-ին։