Բավ է պառակտվել
06-11-2017 11:43

3 հայ հոկեյիստներ ընդգրկվել են ՌԴ երիտասարդական հավաքական՝ մասնակցելու կանադացիների դեմ սուպերսերիային

Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը՝ մարզիչ Վալերի Բրագինի գլխավորությամբ, հստակեցրել է Կանադայի պատանեկան լիգաների հավաքականի հետ սուպերսերիայի մասնակիցների կազմը, թիմում ընդգրկելով հայազգի երեք հարձակվողների:
Հավաքականում ընդգրկվելու հրավեր են ստացել Անդրեյ Ալտիբարմակյանը («ԲՄԱ-Նևա»), Ալեքսեյ Փոլադյանը («ՍԿԱ- Արծաթե առյուծներ»), Արտյոմ Մանուկյանը («Ավանգարդ»): Այս մասին հաղորդվում է երիտասարդական հավաքականի Թվիթերյան էջում:
Կանադական պատանեկան լիգաների հետ սուպերսերիան կընթանա Կանադայում՝ նոյեմբերի 6 -ից 16-ը:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 32 հոկեյիստ (3 դարպասապահ, 12 պաշտպան, 17 հարձակվող):
Սուպերսերիայի շրջանակներում ռուսական երիտասարդական հավաքականը երկուական հանդիպումներ կանցկացնի Հոկեյի հարավային լիգայի (WHL), Հոկեյի Օնտարիո լիգայի (OHL) և Հոկեյի Կվեբեկի գլխավոր լիգայի (QMJHL) հավաքականների հետ։