Բավ է պառակտվել
29-11-2022 10:10

Լեհաստանի բաց առաջնությունում հայ հրաձիգները նվաճել են երեք մեդալ

Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել նոյեմբերի 22-27-ն անցկացված Լեհաստանի բաց առաջնությունում:

Մրցաշարին 8 երկրի 86 մարզիկ-մարզուհի է մասնակցել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամլո ծառայությունից։

Ատրճանակ մրցաձևի 10 մ վարժությունում Էլմիրա Կարապետյանը, վաստակելով 578 միավոր, արժանացել ոսկե մեդալին: Նա ապահովել է իր մասնակցությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:

Նույն մրցաձևի տղամարդկանց մրցաշարում Բենիկ Խլգաթյանը 580 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, հրացան ձևի մարզիկ Հրաչյա Բաբայանը՝ չնայած հաջող մեկնարկին, վերջնարդյունքում դուրս է մնացել մեդալային պայքարից:

Մրցաշարին մասնակցել է 8 երկրի 86 մարզիկ-մարզուհի։