Բավ է պառակտվել
14-10-2019 15:39

Հայ երիտասարդ սամբիստները շահել են երեք մեդալ Ուզբեկիստանում կայացած աշխարհի առաջնությանը

  

Հոկտեմբերի 10-13-ը Տաքենդում անցկացված սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնության արդյունքներով հայ մարզիկները շահել են երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, պատանիների մրցումներում արծաթե մեդալ են նվաճել Վարսիկ Գրիգորյանը ( 56կգ քաշային կարգ) և Դավիթ Հովսեփյանը (52կգ քաշային կարգ)։ Երիտասարդների առաջնությունում Նարեկ Դալլաքյանը (62կգ քաշային կարգ) բավարարվել է բրոնզե մեդալով։

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցել է 370 պատանի և աղջիկ 28 պետությունից։