Բավ է պառակտվել
24-10-2022 12:25

Երեք «ոսկի», երկու «արծաթ» և մեկ «բրոնզ». մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակցության արդյունքները

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունների արդյունքում հայ մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են վեց մեդալ, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն ու 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը նվաճել են ոսկե, իսկ Արման Ավագյանը (79 կգ)՝ բրոնզե մեդալ։

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթողի կոչմանն էր արժանացել Մալխաս Ամոյանը (77 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ)՝ դարձել էր արծաթե, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալակիր։

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվել է Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում։