Բավ է պառակտվել
13-08-2016 09:19

Մարզիչը գոհ է Սոնա Պողոսյանի դեբյուտից

Սոնա Պողոսյանը հանդես եկավ +75 կգ քաշային կարգի «B» խմբում, որտեղ դեռևս պայքարի մեջ չեն մտնում օլիմպիական մեդալների հիմնական հավակնորդները: Հայ մարզուհին պոկում վարժությունում ցույց տվեց 97 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում Սոնայի արդյունքը 126 կգ էր: Երկամարտում ստացվեց 223 կիլոգրամ, և Պողոսյանը «B» խմբում զբաղեցրեց երրորդ տեղը:

Նշենք, որ Սոնա Պողոսյանը օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, որպես փոխարինող, հրավիրվեց Հայաստանի հավաքականի մարզուհի Հռիփսիմե Խուրշուդյանի փոխարեն:

«Սոնա Պողոսյանը միշտ էլ մարզվել է թիմի հիմանական կազմի հետ: Բայց, բնականաբար, այս քաշային կարգում ավելի ուժեղ է Հռիփսիմե Խուրշուդյանը: Մենք պարզապես վերջին պահին ստիպված էինք փոխարինել Խուրշուդյանին: Բոլոր դեպքերում ես մեր երկու ծանրորդների ելույթներից գոհ եմ: Իհարկե ցանկալի կլիներ, որ մեդալ ունենայինք, բայց և՛ Նազիկ Ավդալյանը, և՛ Սոնա Պողոսյանն այս պահի դրությամբ արեցին ինչ որ հնարավոր էր»,- նշեց ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: