Բավ է պառակտվել
26-09-2019 16:35

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը սահմանել է աշխարհի ռեկորդ և նվաճել ԱԱ ոսկե մեդալ

Թայլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։

Առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը նախնական պատվիրեց 190կգ, ինչն ամենաբարձր պատվերն էր։ Հրում վարժությունում Մարտիրոսյանն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190կգ ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ Սիմոնը բարձրացրեց 195կգ, երրորդով՝ 199կգ, սահմանելով աշխարհի ռեկորդ․

Պոկում վարժության ժամանակ հայ ծանրորդը նախնական պատվիրեց ամենաբարձր քաշը՝ 230կգ և հաջողեց առաջին իսկ մոտեցմամբ։ Փորձելով գրոհել աշխարհի ռեկորդը, Մարտիրոսյանը երկրորդ մատեցման ժամանակ պատվիրեց 241կգ, սակայն չկարողացավ հաղթահարել այդ քաշը։ Նա հրաժարվեեց երրորդ մոտեցումից։