Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) կարգելի մարզիկներին պատվանդանին պահել իրենց երկրների դրոշները, հայտարարել է IWF-ի ղեկավար Մուհամեդ Ջալուդը։
«Մենք սպորտ ենք, մենք ներկայացնում ենք աշխարհը, այլ ոչ թե վիճաբանություններ, թե ով է ավելի լավը: Մենք հաշվի ենք առնում այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, ինչպես նաև անցյալ տարվա միջադեպը, երբ փոքրիկ պատվանդանի վրա մարզիկները հրում էին միմյանց: Սա սպորտ չէ»,- Ջալուդը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Inside the Games պորտալին:
Ապրիլի 14-ին Երևանի ՄՀՀ-ում մասնակից երկրների շնորհանդեսի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշակակրի ձեռքից խլել է Ադրբեջանի դրոշը, հրկիզել և դուրս վազել դահլիճից։ Նրան բերման են ենթարկել ու տարել ոստիկանություն, սակայն մի քանի ժամ անց բաց են թողել հանցակազմի բացակայության պատճառով։
2022 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որն անցկացվում էր Ալբանիայում, թուրք մարզիկ Էմրե Օզթուրքը պատվանդանի վրա փորձել է թուրքական դրոշով ծածկել Հայաստանի դրոշը, որն իր ձեռքում պահում էր մրցույթի հաղթող Գարիկ Կարապետյանը։