Բավ է պառակտվել
09-05-2019 18:59

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է ամուսնանալ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ:

Ըստ տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: