Բավ է պառակտվել
01-11-2019 16:06

Ղարաբաղյան մարտերի մասնակիցը դարձել է հաշմանդամություն ունեցող մարզիկիների բազկամարտի աշխարհի առաջնության չեմպիոն

Ղարաբաղում հատուկ գործողությունների ընթացքում երկու ոտքից զրկված Հայաստանի զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը գրավել է առաջին տեղը հաշմանդամություն ունեցող մարզիկների բազկամարտի աշխարհի առաջնությունում:

Բազկամարտի աշխարհի առաջնությունն անցնում է ռումինական Կոնստանցա քաղաքում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը:

“Սիրելի ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությանը զբաղեցրի առաջին հորիզոնականը։ Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար”,- գրել է Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջին։

Սարգիս Ստեփանյանը ծանր վիրավորվել է 2014 թվականին Ղարաբաղում ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ։ Բժիշկները ստիպված են եղել անդամահատել երկու ոտքն ու աջ ձեռքը:

Ավելի վաղ նա դարձել է Եվրոպայի չեմպիոն հաշմանդամություն ունեցող մարզիկների բազկամարտի առաջնությունում: