Բավ է պառակտվել
09-03-2020 11:14

Կորոնավիրուսի պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է հանդիպումներից առաջ ձեռքսեղմումները

Կորոնավիրուսի տարածման պատճառով Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կողմից հովանավորվող խաղերում արգելվել են հանդիպումից առաջ ձեռքսեղմեւմները: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

“Այս որոշումը կտարածվի ՈՒԵՖԱ-ի բոլոր խաղերի վրա՝ կորոնավիրուսների փոխանցման հնարավորությունը նվազագույնի հասցնելուն ուղղված Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն”, - ասվում է զեկույցում:

Նոր կորոնավիրուսով հարուցված հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019թ վերջին Չինաստանի Ուհան քաղաքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ճանաչել է այն բազմաթիվ օջախներով համաճարակ։

Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային Կորեայում, Իտալիայում և Իրանում։ Վարակի դեպքեր արձանագրվել են աշխարհի գրեթե 100 երկրում՝ ներառյալ Ռուսաստանը։ Չինաստանում, որին բաժին է հասնում հիվանդացածների զգալի մասը, գրանցվել է 3 հազարից ավել մահացության ելքով դեպք, առողջացել է 57 հազար մարդ, վարակվածների թիվը հասել շուրջ 80,7 հազարի։ ԱՀԿ տվյալներով՝ ՉԺՀ սահմաններից դուրս վարակվել է 24,4 հազար մարդ, շուրջ 500 մարդ մահացել է։