Բավ է պառակտվել
11-03-2015 15:36

Ուորլիքը ողջունել է Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Բաքվում Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին լուրը: Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը կողջունի այդ որոշումը: Այդ մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: 
«Լավ նորություն է, որ հայ մարզիկները մրցելու են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում: Հուսով եմ՝ Ադրբեջանը կողջունի որոշումը»,- գրել է համանախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին: Մարտի 10-ին գումարվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը: