Հոկտեմբերի 14-ին Ալմաթիում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ) և Արման Հովիկյանը (75 կգ):
Ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի, ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի և թիմի բժիշկ Համլետ Բեգոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին մեկնել է Բիշկեք՝ Ղրղըզստանմի, Լիտվայի և Գերմանիայի թիմերի հետ ութօրյա հավաքի, որից հետո կմեկնեն Ալմաթի, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: