Բավ է պառակտվել
21-12-2021 22:46

Հայաստանում ընտրել են տարվա 10 լավագույն մարզիկներին։ Նրանց թվում են Էլինա Դանիելյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը

Հայաստանում ամփոփվել են հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները։

Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների և սպորտի նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքներով լավագույն տասնյակում հայտնվել են հետևյալ մարզիկները.

Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ըմբշամարտ (Տոկիոյի խաղերի արծաթե մեդալակիր)
Մալխաս Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ (աշխարհի և Եվրոպայի Մ23 չեմպիոն )
Հովհաննես Բաչկով - բռնցքամարտ (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր)
Էլինա Դանիելյան - շախմատ (Եվրոպայի անհատական ​​առաջնության հաղթող)
Արթուր Դավթյան - գեղարվեստական ​​մարմնամարզություն (Տոկիոյի խաղերի բրոնզե մեդալակիր)
Վարազդատ Լալայան - ծանրամարտ (Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն)
Արսեն Հարությունյան - ազատ ոճի ըմբշամարտ (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր)
Սիմոն Մարտիրոսյան - ծանրամարտ (Տոկիոյի խաղերի արծաթե մեդալակիր)
Գոռ Մինասյան - ծանրամարտ (աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր)
Դավիթ Չալոյան - բռնցքամարտ (աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր).

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող Մալխաս Ամոյանը։

2021 թվականին հայ մարզիկները տարբեր մրցաշարերում և առաջնություններում նվաճել են 199 մեդալ։

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է (ավելի քան 50 հազ․ դոլար): Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 մլն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին։ Քվեարկությանը մասնակցել է 7704 մարդ։