Բավ է պառակտվել
01-02-2023 14:14

Հայաստան են ժամանել ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները

ՀՀ կառավարության աշխատակազմում քննարկվել է 2023 թվականի ապրիլին Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:

Հարությունյանը հյուրերին վստահեցրել է, որ ՀՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար, ընդգծելով, որ դրա համար առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:

Կոնֆլիտին իր հերթին նշել է, որ եղել են Մարզահամերգային համալիրում և տպավորված են այնտեղ առկա պայմաններից ու հնարավորություններից:

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվելու է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին, իսկ մրցաշարը՝ ապրիլի 15-23-ը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային: