Բավ է պառակտվել
03-04-2019 17:44

Արցախում ConIFA–ի հովանու ներքո կանցկացվի ֆուտբոլի 2019թ. Եվրոպայի գավաթը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ConIFA–ի հովանու ներքո ֆուտբոլի 2019թ. Եվրոպայի գավաթի նախապատրաստական աշխատանքներին կազմակերպմանը։

Ինչպես տեղեկացրել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը, Սահակյանը նշել է նման միջոցառման կարևորությունն՝ ընդգծելով այն բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը։

Միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար նախագահը համապատասխան հանձնարարականներն է տվել առաջնության նախապատրաստման, կազմակերպման և կոորդինացման կառավարական հանձնաժողովին ու կոմպետենտ մարմիններին։

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, կառավարական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան` Confederation of Independent Football Associations, ConIFA, 2013 թվականի հունիսի 7–ին ստեղծված ֆուտբոլային կազմակերպություն է։ Այն միավորում է ՖՒՖԱ–ի կազմում պաշտոնապես չընդգրկված ֆուտբոլային ասոցիացիաներ և (չճանաչված և մասնակիորեն ճանաչված երկրներ, ճանաչված երկրների ներսում ինքնավարություններ, էթնիկ հավաքականներ) երկրների հավաքականներ, ինչպես նաև մայրցամաքային համադաշնություններ։