Բավ է պառակտվել
19-10-2022 11:14

Երևանում պարգևատրվել են շախմատի Yerevan Open - 2022 4-րդ մրցաշարի հաղթողները

Ամփոփվել են հոկտեմբերի 10-ից 18-ը Հայաստանի մայրաքաղաքում կայացած Yerevan Open - 2022 շախմատի 4-րդ միջազգային մրցաշարի արդյունքները։

Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Սերգեյ Լոբանովը (հանդես է եկել ՖԻԴԵ-ի դրոշի ներքո), ով 9 տուրում վաստակել է 7 միավոր։ Նույն արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրել է հայ շախմատիստ, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը, բրոնզե մեդալակիր է դարձել իրանցի գրոսմայստեր Ամիրռեզա Փուրամեզանալին։

Yerevan Open-ին մասնակցել է 15 երկրի շուրջ 300 շախմատիստ, կազմակերպիչը Երևանի շախմատի ֆեդերացիան է։ Անցկացվել է 9 տուր շվեյցարական մրցակարգով։