Բավ է պառակտվել
15-07-2021 17:15

Երևանում նախատեսվում է գերժամանակակից մարզադաշտ կառուցել

Վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանն հինգշաբթի ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնակատարի մամլո ծառայությունը։

Գործարարը ներկայացրել է Երևանում կառուցապատման և շինարարության ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրերը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել նաև միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար, ինչը կնպաստի ակումբի շարունակական զարգացմանն ու առաջընթացին:
Փաշինյանը ողջունել է գործարարի՝ ներդրումային նոր նախագծեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը:

Չելոյանց․ «Լուկօյլ» ԲԲԸ փոխնախագահ (1993–2011), Ռուսաստանի Դաշնության գիտության և տեխնոլոգիայի մրցանակի դափնեկիր (2007), նավթագազային արդյունաբերության վաստակավոր գործիչ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի բաժնետեր։