Բավ է պառակտվել
17-02-2022 11:10

Երևանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի կառավարությունը շուրջ 77,8մլն դրամ կհատկացնի Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց հինգշաբթի կառավարության նիստին։

«2022 թվականի մայիսի 21-ից մայիսի 31-ը Երևանում բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու համար Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական ​​բյուջեից այս պահին անհրաժեշտ է հատկացնել 77,768 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն»,- հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ.Դումանյան։

Նա պարզաբանել է, որ ֆեդերացիան այդ միջոցներով ձեռք կբերի 2 հատ ռինգ, 12 հատ բռնցքամարտի տանձ, 300 հատ բռնցքամարտի ձեռնոց, կվճարվեն նաև առաջնությանը մասնակցելու համար սահմանված վճարները։ Նա նշել է, որ միջոցները կտրամադրվեն 2022 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրվող ընդհանուր միջոցների վերաբաշխման միջոցով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ առաջնությունը կազմակերպելու համար կառավարությունն ապագայում նաև այլ որոշումներ կընդունի ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ։