Բավ է պառակտվել
06-09-2018 09:47

Ազգերի լիգայի խաղերի ժամանակ Հայաստանը միայն հաղթանակի է ձգտելու․ Մինասյան

Ազգերի լիգայի յուրաքանչյուր հանդիպան ժամանակ հայկական թիմը ձգտելու է երեք միավոր վաստակել, հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։
“Բոլոր ֆուտբոլսիտները պատրաստ են առաջիկա խաղին։ Բացակայելու է միայն Հրայր Մկոյանը, հնարավոր է, որ նրան ծնկի վիրահատություն անհրժեշտ լինի”,-տեղեկացրել է Մինասյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանի հավաքականի հաջողության գլխավոր գրավականներից մեկը հոգեբանականն է լինելու։
“Ես ցանկանում էի զգացմունք և կրակ տեսնել մեր ֆուտբոլիստների աչքերում, և ես դա տեսա մարզումների ժամանակ։ Ուզում եմ, որ ֆուտբոլիստները վաղը դաշտ դուրս գան նույն զգացմունքներով”, - ասել է Մինասյանը։

Խոսելով մրցակցի մասին Մինասյանը նշել է, որ Ազգերի լիգայում թույլ և ուժեղ մրցակիցներ չկան։

“Ես փորձել եմ մեր խաղացողներին բացատրել, որ բոլոր թիմերը հավասար են։ Մենք այդպես ենք վերաբերվում բոլոր թիմերին։ Մենք վեց փոքր եզրափակիչ ենք ունենալու։ Ամեն կորցրած միավոր կարող է բացասաբար անդրադառնալ մեզ վրա, այնպես որ մենք պարտավոր ենք միայն մեզ ապավինել, ամեն խաղում միայն հաղթանակի ձգտել և հույսը չդնել ուրիշների վրա”,- ասել է Մինասյանը։

Հայաստանի թիմը հայտնվել է Ազգերի լիգալի D դիվիզիոնի չորրորդ խմբում։ Նրա մրցակիցներն են Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Հիբրալթարի հավաքականները։ Խմբային մրցաշարը կկայանա 2018թ․աշնանը։ Յուրաքանչյուր չորս դիվիզիոնի հաղթողը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կստանա։
Լիխտենշտեյնի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանում, Հանրապետական մարզադաշտում ճամը 20։00։ Հայկական թիմի հաջորդ հանդիպումը մակեդոնացիներ հետ կկայանա սեպտեմբերի 9-ին Սկոպյեում։