Բավ է պառակտվել
26-12-2018 14:51

Հայաստանի դպրոցներում առաջին անգամ կսկսեն ձյուդո դասավանդել․ հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի տաս դպրոցում առաջին անգամ կսկսեն ձյուդո դասավանդել, չորեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը։

“Մեր ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանն այս տարի հանդիպել է Ձյուդոի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ, և նման որոշում է կայացվել”,- ասել է Նազարյանը։

Նազարյանը նշել է, որ ձյուդոն կդասավանդվի Երևանի երեք և մարզերի յոթ դպրոցում։ Նա նաև հայտնել է, որ ծախսերը կհոգա Դզյուդոի միջազգային ֆեդերացիան։

Միջազգային ֆեդերացիան կնվիրի 10 տատամի, մարզահագոըստ, իսկ մարզիչներին մեկ տարի կվճարվի ամսական 500 դոլար աշխատավարձ”,- ասել է նա։

Այն հարցին, որ տարիքից սկսած են ձյուդո դասավանդելու, Նազարյանը պատասխանել է, որ երեխաներին կսովորեցնեն այդ սպորտաձևի հիմքերը, իսկ պարապմունքները կանցկացվեն 7-րդ և բարձր դասարանի աշակերտների համար։

“Սա փորձնական նախագիծ է, և հաջողության դեպքում այն կշարունակվի”, - ասել է Նազարյանը։