Էլինա Դանիելյանը գրավեց 9-րդ տեղը՝ 11 հնարավորից վաստակելով 5 միավոր: Վերջին տուրում Դանիելյանը սեւերով ոչ- ոքի խաղաց չինացի Յու Վենյունի հետ:
Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ հնդիկ Համպի Կոներուն, որը վաստակեց 8 միավոր: Երկրորդ տեղը կիսեցին 7-ական միավոր հավաքած վրացի Բելա Խոտենաշվիլին եւ ուկրաինացի Կատերինա Լահնոն: