Բավ է պառակտվել
21-07-2021 09:20

Տոկիոյում մեկնարկել են Օլիմպիական խաղերի առաջին մրցումները

Տոկիոյում մեկնարկել են Օլիմպիական խաղերի առաջին մրցումները։ Ֆուկուսիմայի մարզադաշտում սոֆթբոլի Ճապոնիայի կանանց հավաքականը 8։1 հաշվով հաղթել է Ավստրալիայի թիմին։

Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի կունենա հուկիսի 23-ին։ Ավանդաբար որոշ մրցումներ սկսվում են նախքան Խաղերի պաշտոնական մեկնարկը։ 1996 թվականից ի վեր առաջին անգամ Օլիմպիադայի ծրագիրը չի սկսվել ֆուտբոլային հանդիպմամբ։

Սոֆթբոլը ներառված է եղել Օլիմպիական խաղերում 1996-ից 2008 թ․թ․։ Երեք անգամ ոսկե մեդալ է շահել ԱՄՆ հավաքականը, մեկ անգամ՝ Ճապոնիայի։ Ռուսաստանի սոֆթբոլի թիմը ոչ մի անգամ Խաղերին չի մասնակցել։ Այս սպորտաձևը ներկայացված չի լինի 2024թ․ Փարիզում կայանալիք հաջորդ ամառային Օլիմպիադայի ժամանակ։

Տոկիոյում մրցաշարին կմասնակցի վեց թիմ․ Ավստրալիայի, Կանադայի, Իտալիայի, Մեքսիկայի, ԱՄՆ (գործող չեմպիոն) և Ճապոնիայի հավաքականները։ Նրանք միմյանց միջև կանցկացնեն մեկ տուր մրցաշար, որի արդյունքներով լավագույնը ճանաչված երկու թիմերը կպայքարեն ոսկե մեդալի համար, իսկ երրորդ և չորրորդ թիմերը՝ բրոնզե։ Չորեքշաբթի օրը տեղի կունենան Իտալիա - ԱՄՆ (սկիզբը՝ Մոսկվայի ժամանակով 06:00-ին) և Մեքսիկա - Կանադա (Մոսկվայի ժամանակով 09:00-ին) հանդիպումները: Մրցումները կավարտվեն հուլիսի 27-ին:

Հուլիսի 21-ին և 22-ին հանդիպումները տեղի կունենան Ֆուկուսիմայի մարզադաշտում, խորհրդանշելով տարածաշրջանի վերականգնումը 2011 թվականի աղետից հետո, երբ երկրաշարժին հաջորդած ցունամիի պատճառով վթարի ենթարկվեց համանուն ատոմակայանը: Մնացած բոլոր խաղերը տեղի կունենան Յոկոհամայում:

Սոֆթբոլը բեյսբոլի պակաս տրավմատիկ տարբերակն է: Օգտագործվում է ավելի փափուկ գնդակ և ավելի մեծ մական, խաղադաշտն ավելի փոքր է, իսկ հանդիպումը տևում է յոթ իննինգ ինի փոխարեն: