Բավ է պառակտվել
25-03-2021 12:08

Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի էստաֆետը (լուսանկարներ)

Հինգշաբթի օրը ёՖոուկուսիմա պրեֆեկտուրայի է J-Village ֆուտբոլային ուսումնական կենտրոնի տարածքից մեկնարկել է Օլիմպիական կրակի փախանցումավազքը։ Միջոցառումը հեռարձակվել է «Տոկիո-2020» կազմկոմիտեի կայքով։

Էստաֆետի մեկնարկի արարողության ժամանակ բեմ են բաձրացել սամուրայների հագուստով դերասաններ, թմբկահարներ և պարողներ: Այնուհետև Ֆուկուսիմայի ուսանողները ցուցադրել են օլիմպիադային նվիրված իրենց նկարները, որոնց վրա պատկերված էին թռչող կռունկներ և ջրից դուրս ցատկող կետ, ինչպես նաև կատարել են երաժշտական համարներ: Դրանից հետո ճապոնացի դպրոցականների երգչախումբը կատարել է Hana wa saku («Ծաղիկներ են ծաղկում») երգը: Այն գրվել է NHK հեռուստաընկերության աջակցությամբ՝ 2011-ի երկրաշարժից և ցունամիից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու բարեգործական ծրագրի շրջանակներում։

Վերջապես բեմ է դուրս բերվել Հունաստանից բերված օլիմպիական կրակով լամպը, որից և վառվել է էստաֆետայի ջահը: Առաջին վազորդը 34-ամյա ֆուտբոլիստուհի Աձուսա Իվասիմիձուն է, ով հանդես է եկել Ճապոնիայի հավաքականում 2006-ից 2016 թվականներին:
Բուն էստաֆետն անցկացվում է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների ներքո։ Յուրաքանչյուր ջահակրին ապահով հեռավորության վրա ուղեկցում է կազմկոմիտեի մոտ 10 աշխատակից և ոստիկաններ, ովքեր հետևում են ընթացքին։ Սրանից բացի, վերահսկվում է նաև ամեն նոր ջահը վառելու արարողությունը։ Կրակը վառելուց հետո նախորդ ջահակրին խնդրում են հեռու կանգնել, կազմկոմիտեի համակարգող աշխատակիցը գործընկերներից ստանում է ընթացիկ իրավիճակի մասին տեղեկություն, ապա նոր միայն հաջորդ ջահակրին թույլ է տրվում շարունակել փոխացումավազքը։
Ջահի փոխանցումավազքը կտևի 121 օր, կրակը նախատեսվում է անցկացնել բոլոր 47 պրեֆեկտուրայի 859 բնակավայրով։ Սպասվում է, որ էստաֆետին կմասնակցի մոտ 10 հազար մարդ:


Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է ընթանային 2020թ հուլիսի 24-ից օգսժոստոսի 9-ը, սակայն հետաձգվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Օլիմպիադան կմեկնարկի 2021 թվականի հուլիսի 23-ին և կավարտվի օգոստոսի 8-ին: