Բավ է պառակտվել
25-07-2017 13:34

Վահան Բիչախչյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի «Ժիլինա» ակումբի հետ

Հայ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որով հետաքրքրված էին ԲԿՄԱ-ն (ЦСКА) ու «Զենիթը», հինգ տարով պայմանագիր է ստորագրել Սլովակիայի «Ժիլինա» ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել մարզիչներին, ակումբի ղեկավարությանն ու երկրպագուներին: Բիչախչյանը դիմել է նաև «Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստներին, ասելով.«Ես իմ կարիերան սկսել եմ «Շիրակի» դպրոցում: Մենք հիանալի մարզիչներ ունենք, ովքեր ջանք չեն խնայում՝ լավ ֆուտբոլիստներ ստանալու համար: Իմ խորհուրդը ձեզ՝ շատ աշխատեք, նպատակին հասնելու համար գործադրեք ձեր բոլոր ուժերը, երբեք մի հիասթափվեք և միշտ առաջ շարժվեք»:
Ավելի վաղ 18- ամյա կիսապաշտպանով հետաքրքրված էր «Զենիթ»-ը, ԲԿՄԱ-ն էլ ուշի ուշով հետևում էր նրան: Բացի ռուսական թիմերից հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում էր նաև «Բենֆիկան», ինչպես նաև երկու անգլիական և երկու իտալական ֆուտբոլային ակումբներ: Բիչախչյանին ստանալու հույսեր էր փայփայում նաև թուրքական «Գալաթասարայը», բայց այդ տարբերակից հայ ֆուտբոլիստը հրաժարվել էր միանգամից: