Բավ է պառակտվել
21-11-2019 17:38

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գործկոմի նիստի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քննարկման արդյունքում որպես ՀՖՖ նախագահ գործկոմի անդամներին առաջարկել է ընդունել հրաժարականի դիմումը. «Ես առաջարկեցի գործկոմի անդամներին ընդունեն իմ հրաժարականի դիմումը»:
Գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ ընդունել են հրաժարականի դիմումը։
«Մենք ընդունել ենք պարոն Վանեցյանի հրաժարականի դիմումը, պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար: Քննարկելով իրավիճակը՝ եկել ենք եզրակացության, որ հայկական ֆուտբոլը պետք է առողջանա: Գործկոմն ու Վանեցյանը եկել են այդ հարցում ընդհանուր հայտարարի: Դեկտեմբերի 23-ին կլինի ժողով, որի ժամանակ կընտրվի նոր գործկոմ և ՀՖՖ նախագահ: Այդ պահից սկսած այս գործկոմը չի գործի»,– ասաց նա:
Օրեր առաջ Իտալիա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվել էր 9-1 հաշվով, ինչը հանդիսացավ հրաժարականի պատճառ։
ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանն այս տարի սեպտեմբերի 16–ին հեռացավ նաև ԱԱԾ պետի պաշտոնից։

 

Արմինե Գևորգյան