Բավ է պառակտվել
26-10-2022 12:18

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել, Հայաստանի հավաքականն ունի 15 մեդալ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով, հայտնում է հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի 440 կգ (200+240) արդյունքով: Հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել նաև պոկում և հրում վարժություններում:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչումը նվաճել են նաև Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20), Արա Աղանյանը (96 կգ, Մ23), փոխչեմպիոն են դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20) և Յաշա Մինասյանը (109 կգ, Մ23), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23) արժանացել են բրոնզե մեդալի:

Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցել է 23 ծանրորդով։