Բավ է պառակտվել
19-04-2017 13:13

ԼՂՀ դրոշի համար FIGHT NIGHTS-ից հեռացված Վարդան Ասատրյանը վերակնքել է իր պայմանագիրը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի 23-ամյա խառը տիպի մենամարտերի գերթեթև քաշային (56.7 կգ) վարպետ Վարդան Ասատրյանն ու Ռուսաստանի խոշորագույն FIGHT NIGHTS GLOBAL պրոմոուտերական ընկերությունը համագործակցության շարունակության վերաբերյալ սկզբունքային համաձայնության են եկել:: Այդ մասին իր Facebook-յան էջում գրել է մարզիկը:
2017 թ. փետրվարի վերջին կրասնոդարցի մարզիկը հեռացվել էր կազմակերպությունից « անցնող FIGHT NIGHTS GLOBAL 59 մրցաշարի ընթացքում մենամարտի ավարտին էթիկայի կանոնները խախտելու համար»:
Ինչպես նշված է Ասատրյանի էջին տեղադրված հայտարարության մեջ, ստեղծված իրավիճակի կապակցությամբ , ընկերության ղեկավարությունը որոշել է կանոններ ստեղծել փրոմոուշնում հանդես եկող մարզիկների համար, որոնք մասնավորապես կվերաբերվեն սպորտային հանդերձանքին և դրոշներին, որոնցով մարզիկները դուրս են գալիս մենամարտի, ինչպես նաև պարապմունքների և մրցամարտերի ընթացքում մարզիկների բարոյա-էթիկական վարքագծին:
« Սկսած առաջիկա մրցաշարից(ապրիլի 21, FIGHT NIGHTS GLOBAL 63, Վլադիվոստոկ), ցանկացած մարզիկ, ով կխախտի տվյալ կանոնակարգը, կենթարկվի զգալի պատժամիջոցների՝ մինչև անգամ կհեռացվի FIGHT NIGHTS GLOBAL կազմակերպությունից»,- ասված է հաղորդագրւթյան մեջ:
« Սպորտը պետք է քաղաքականությունից դուրս մնա»,- ավելացրել է Ասատրյանը: