Բավ է պառակտվել
21-05-2019 22:03

Ուտկինը հրաժարվել է մեկնել Բաքու ՉԼ եզրափակչին Մխիթարյանի իրավիճակի պատճառով

Հայտնի բլոգեր և լրագրող Վասիլի Ուտկինը հրաժարվել է մեկնել Բաքու Եվրոպայի ՉԼ եզրափակչի “Չելսիի” - “Արսենալի” հանդիպմանը վերջինիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին նա գրել է թվիթերի իր էջում։

Ավելի վաղ Gisher.news-ը տեղեկացրել էր, որ Մխիթարյանը բաց կթողնի մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի ՉԼ եզրափակիչ հանդիպումը ելնելով անվտանգության նկատառումներից, կապված Հայաստան - Ադրբեջանի հակամարտության հետ։

“Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսս, իսկ խաղի տոմսը կպահեմ ի հիշատակ կիսով չափ աննասունության, կիսով չափ հիմարության՝ ուղեկցված ագահությամբ մի դեպքի”,- գրել է Ուտկինը: