Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալա»-«Բորուսիա» խաղին: «Ըստ ամենայնի, Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղին: Մենք ուսումնասիրել ենք: Հայաստանը և Ադրբեջանը լարված փոխհարաբերություններ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք ֆուտբոլիստների անվտանգության համար»,-ասել է «Բորուսիա»ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»ն պետք է խաղա ադրբեջանական «Գաբալա»ի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22ին:
Բավ է պառակտվել