Բավ է պառակտվել
18-04-2023 20:55

Վազգեն Թևանյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Հայաստանցի ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը հաղթել է Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Վճռորոշ մենամարտում նա ջախջախիչ 12։1 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Միքայ Նաիմին։