Բավ է պառակտվել
18-12-2020 21:58

Վազգեն Թևանյանը նվաճեց ըմբշամարտի աշխարհի գավաթը

Մրցումների վերջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց ոսկե մեդալ։ Վազգեն Թևանյանը գերազանց հանդես եկավ եզրափակիչում, և հաղթեց 9։1 հաշվով։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ավարտեց իր ելույթները ազատ ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Բելգրադում։ Վերջինը գորգ դուրս եկավ 65կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը։

Հայ ըմբիշը գերազանց անցկացրեց գոտեմարտը, 9։1 հաշվով հաղթելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուժուկաևին։ Վնասվածքից երկար ապաքինվելուց հետո Վազգեն Թևանյանը փայլուն մրցաշար անցկացրեց Բելգրադում։ Անցկացրած հինգ գոտեմարտերից ոչ մեկում հայ ըմբիշի առավելությունը կասկած չէր հարուցում։ Եզրափակիչում նա սրընթաց անցման միջոցով հայտնվեց մրցակցի թիկունքում ու, գլորելով Մուժուկաևին, իրար հետևից վաստակեց ութ միավոր։ Ամբողջ մրցումների ընթացքում Թևանյանը հինգ գոտեմարտերում վաստակեց ընդհանուր 43 միավոր` մրցակիցներին տալով ընդամենը 3։61կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը 1/8 եզրափակիչում 8։7 հաշվով դժվարին հաղթանակի հասավ Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի նկատմամբ, բայց քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Աբասհաջի Մագոմեդովին։ Քանի որ Մագոմեդովը հասավ եզրափակիչ, Պապիկյանը ստացավ բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ռազմիկը 5։2 հաշվով պարտվեց արգենտինացի Ալեխանդրո Դեստրիբաթսին։ Այսպիսով Հայաստանի հավաքականը նվաճեց հինգ մեդալ։ Վազգեն Թևանյանի ոսկե մեդալից բացի, արծաթե մեդալակիր են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոնյանն ու ազատ ոճային Արսեն Հարությունյանը։ Բրոնզե մեդալ են վաստակել հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը և ազատ ոճային Արման Անդրեասյանը։